News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ Վոլգոգրադ քաղաքում նախօրեին դպրոցում տոնական տողանից հետո կորած աշակերտին այսօր՝ սեպտեմբերի 3-ին մահացած են գտել: Նախնական տվյալներով՝ երեխային սպանել են՝ հարվածելով գլխին:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Վոլգոգրադի Դերժինսկիի շրջանում ոստիկանները հայտնաբերել են նախորդ օրը կորած 10-ամյա երեխայի մարմինը:

4-րդ դասարանի դպրոցականի անհետանալու մասին հայտարարությունը ոստիկանությունն ստացել է երկուշաբթի ժամը 23:00-ին: Երեխայի հայրը հայտնել է, որ դպրոցում տոնական տողանից հետո փոքրիկը գնացել է զբոսնելու եւ չի վերադարձել:

Սեպտեմբերի 3-ի առավոտյան ժամը 07:00-ին երեխայի մարմինը գանգուղեղային վնասվածքներով հայտնաբերվել է ավտոտնակի մոտ: Սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննիչները պարզում են տեղի ունեցած հանգամանքները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ