Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրում նշվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արմեն Սարգյսանին նշանակել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Լոնդոն)»:
Նշենք, որ Սարգսյանը դեսպանի պաշտոնը զբաղեցրել է նաեւ 1992-ից 1993թթ. եւ 1998-2000 թվականներին, իսկ 1996-1997թթ. եղել է Հայաստանի վարչապետ:





























