Գեւորգ Կոստանյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելու քվեարկության ընթացքում ես դեմ եմ քվեարկել, «ծիտիկ» եմ դրել Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Նրա խոսքով՝ ինքը քվեարկել է այնպես, ինչպես որոշել է խմբակցությունը. «Այն, որ իմ քվեաթերթիկի վրա «խաչ» էլ է դրված, նենգ սուտ է: Դա անցնում է բոլոր սահմաններն ու կասակծի տակ դնում ամբողջ գործընթացը: Այլեւս չեմ ցանկանում խոսել այդ թեմայով, այնպիսի տպավորություն է, որ սա սադրանք է: Ես դեմ եմ քվեարկել»:
Ի պատասխան այն հարցին, թե նրա կարծիքով, ինչպես է ստացվում, որ արդեն վեց պատգամավոր հայտարարում են, որ դեմ են քվեարկել Կոստանյանի թեկնածությանը, մինչդեռ կա նման երեք քվեաթերթիկ, Դեմիրճյանը պատասխանել է. «Ինձ ասել են, որ իմ քվեաթերթիկն անվավեր է, քանի որ պետք էր անպայման ջնջել, իսկ ես գծիկ եմ դրել:
Իսկ հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահն ասել է, որ գիծն անպայման չէ, իսկ ես համապատասխան նշան դրեցի»:





























