Ֆինն գիտնականները պարզել են, որ ժամանակից շուտ ծնված երեխաները հետագայում խնդիրներ են ունենում կրթության եւ աշխատանքի տեղավորման հարցերում: Մասնագետների խոսքով՝ բանն այն է, որ երեխայի գլխուղեղը զարգանում է հղիության ողջ ընթացքում: Դրա համար էլ, ժամանակից շուտ ծնված երեխաները կյանքում բախվում են բազմաթիվ բարդությունների:
Հղիության 34-36 շաբաթում ծնված երեխաները, հիմնականում ունակ են ֆիզիկական աշխատանքի եւ, որպես կանոն, իրենց հասակակիցներից ավելի քիչ են վաստակում:
Հետազոտության հեղինակ Քաթրի Ռայկոնենի խոսքով՝ նախկինում ապացուցվել էր, որ այդպիսի երեխաները նաեւ վարքի եւ էմոցիոնալ բնույթի խնդիրներ ունեն, հաղորդում է «Ֆեդերալ Փրես»-ը:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ժամանակից շուտ ծնված երեխաները 65 տոկոսով ավելի քիչ շանս են ունեցել հաջող կարիերա անելու:




























