News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գրողների միության արտահերթ համագումարը կկայանա հոկտեմբերի 20-ին, օրակարգում մեկ հարց է՝ ՀԳՄ նախագահի ընտրությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԳՄ նախագահի պաշտոնակատար, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա նշեց, որ երեկ վարչության նիստում քննարկվեցին առաջարկությունները եւ որոշվեց համագումարի օրը: Գրողների միության պատմության մեջ առաջին անգամ նախատեսում են, որ թեկնածուները իրենց ծրագրային դրույթները ներկայացնեն, հրապարակեն «Գրական թերթում»:

Էդվարդ Միլիտոնյանը եւս ցանկանում է դառնալ Գրողների միության նախագահ, բայց չի ինքնառաջադրվի, իր թեկնածությունը կառաջադրեն գործընկերները:

Նա անդրադարձավ հավանական թեկնածուներից մեկի՝ Հայաստանի նախկին մշակույթի նախարար, գրող Հովիկ Հովեյանի՝ NEWS.am-ին հայտնած տեղեկություններին, թե «Վանաձորում հավակնորդներից մեկը քարոզարշավ է կազմակերպել, բաց, գաղտնի քվեարկությամբ քվեարկել էր, երբ համագումարի օրը հայտնի չէ, մնում էր միայն «պադեզդներում» էլ փակցնեին նկարները, ի՞նչ կարիք կա, սա քաղաքական ընտրություն չէ»:

Գրողների միության նախագահի պաշտոնակատարն հայտնեց, որ ինքը գնացել էր Տավուշ՝ գրող Սերո Անտոնյանի թաղմանը, եւ վերադարձին առիթը օգտագործել եւ  հանդիպել է իրենց բաժանմունքի գրողներին:

«Առանց իմ գիտության՝  գրողները վեր են կացել եւ ասել են, որ մենք ուզում ենք, որ դուք առաջադրեք ձեր թեկնածությունը, եւ մենք պաշտպանելու ենք ձեր թեկնածությունը, 6-7 հոգի ելույթ են ունեցել, որոշել են իրենք ստորագրել իրենց անունների կողքը, որ առաջադրում են: Հովիկ Հովեյանը կեղծում է փաստերը եւ առաջադրման՝ մարդկանց ցանկությունը որակել է որպես ընտրության քվեարկություն, ի՞նչ ընտրության մասին է խոսքը:Ես էլ իբր պադեզդներում քիչ է մնացել իմ լուսանկարը կախեմ, ինքը իմ ընկերներից է, վայել չէ նման ձեւի արտահայտվելը, չեմ ընդունում այդ ձեւը: Ես նրա մասին այդպես վատ չէի արտահայտվի, եթե անցնեմ հումորի, չգիտեմ որեւէ մեկից ինչ կմնա: Գրող մարդ ենք, նման խոսքեր պետք չի ասել»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

Նա նշեց, որ բոլորին էլ համարում է մրցակիցներ, ոմանց՝ շատ ուժեղ, «այնպես չէ ,որ մենք թշնամիներ ենք, հիմա նրանք գրողներ են, իրավունք ունեն առաջադրվելու ցանկություն հայտնել, ես որեւէ մեկին ոչ թույլ, ոչ ուժեղ մրցակից չեմ համարում, կլինեն, կերեւան, գրողները իրենք գնահատական կտան կամ չեն տա, բոլոր գրողները իմ ընկերներն են»:

Տպել
Ամենաշատ