Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում Audi-ի բեռնախցիկում հոգեւորականի մարմին են հայտնաբերել՝ գանգուղեղային վնասվածով, հաղորդվում է ՌՔԿ-ի կայքում։

Իրավապահները հաղորդում էին ստացել, որ ավտոմեքենան բախվել է ծառին։ Վթարված Audi-ն պատկանում է  61-ամյա հոգեւորականին, բեռնախցիկում գտնվել է դրա տիրոջ մարմինը գանգուղեղային վնասվածով։

Նաեւ հաղորդում է ստացվել, որ հեգեւորականի տանը հրդեհ է բռնկվել։  ՌՔԿ-ում չեն բացառում տան ներսում նավթամթերք լցնելու ճանապարհով այն հրդեհելու հավանականությունը, փոխանցում է gazeta.ru-ն։