Գործարար Սերհեյ Պոլոնսկիին, որին Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել, ձերբակալել է Կամբոջայի ոստիկանությունը, Բի-բի-սիին է հաղորդել ձեռներեցի փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը՝ վկայակոչելով Կամբոջայում գտնվող լրարող Ալեքսանդր Ռոգատկինին, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ Կարաբանովը հայտարարել էր, որ ռուսաստանցի գործարարը Կամբոջայի ոստիկաններից թաքնվում է ջունգլիներում: Նախորդ շաբաթ Ռուսաստանի գլխավոր դատախազը հաղորդել էր, որ Մոսկվան Կամբոջային Պոլոնսկիին հանձնելու հայց է ուղարկել:

Ռուսաստանում Պոլոնսկիին մեղադրում են 5,7 մլրդ ռուբլի շորթելու մեջ: