Հնդկաստանի արեւելքում ուղեւորատար գնացքը բախվել է փղերի խմբին, յոթ փիղ սատկել է, հայտնում է Արեւմտյան Բենգալ նահանգի անտառտնտեսության նախարար Հիթեն Բուրմանը:
Նրա խոսքով՝ նոյեմբերի 13-ի երեկոյան 40 փղեր հատելիս են եղել երկաթգիծը, երբ նրանց 80կմ/ժ արագությամբ բախվել է ուղեւորատար գնացքը, յոթ փղեր զոհվել են, տասը վնասվածքներ են ստացել: Կենդանիներին օգնություն է ցուցաբերվել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հնդկաստանում գնացքի անիվների տակ պարբերաբար փղեր են զոհվում: Իշխանությունների խոսքով՝ երկաթուղային ընկերությունները շարունակում են արհամարհել կենդանիներին հանդիպելու հնարավոր վայրերում ցածր արագությամբ երթեւեկելու պահանջը:




























