Չիլիում նոյեմբերի 17-ին նախագահական ընտրություններ են անցկացվում: Զուգահեռ ընթանում են նաու խորհրդարանական ընտրություններ: Երկրի ղեկավարի պաշտոնին ընդհանուր առմամբ հավակնում են 9 քաղաքական գործիչներ:

Ինչպես գրում է «Նովիե իզվեստիա»-ն, երկրի ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդներ են համարվում Պինոչետի օրոք զոհված գեներալի դուստր, երկրի նախկին նախագահ  61-ամյա Միշել Բաչալետը, ինչպես նաեւ 60-ամյա Էվելին Մատտեին, ով նույնպես ռազմական խունտայի կողմն անցած գեներալի դուստր է: Երկու  թեկնածուներն էլ մանկության ընկերներ են,  ինչպիսիք որ եղել են նրանց հայրերը, ովքեր չիլիական ՌՕՈՒ-ի օդաչուներ են եղել: Սակայն ամեն բան փոխվել է 1973թ.-ի սեպտեմբերի 11-ի ռազմական հեղաշրջումից հետո. այն ժամանակ Էվելին Մատտեայի հայրն անցել է Աուգուստո Պինոչետի կողմն, ով խոստանում էր Չիլին հեռու պահել «կոմունիզմի սպառնալիքից», արդյունքում ռազմաօդային ուժերում փայլուն կարիերա է ունեցել, իսկ Բաչալետի հայրը, ով աջակցում էր սոցիալիստ Սալվադոր Ալյենդեին, ձերբակալվել է ու տանջանքների ենթարկվել բանտու, որի պետը Ալբերտո Մատտեին էր:

Սոցիալիստները համարում են, որ նախագահական ընտրություններն, ամենայն հավանականությամբ, երկու փուլով  կանցնեն: Հիշեցնենք, որ չիլիական օրենքների համաձայն, երկրորդ փուլ հայտարարվում է այն դեպքում եթե թեկնածուներից մեկը բացարձակ առավելությամբ ձայներ չի հավաքում: Այնուամենայնիվ սպասվում է, որ ընտրություններում կհաղթի 2006-2010թթ երկիրը գլխավորած Բաչալետը: