Փարիզյան ոստիկանությունն այսօր իր խիստ վերահսկողության տակ է վերցրել բոլոր տեղական լրատվամիջոցների խմբագրությունները, հաղորդում է Agence France-Presse-ը:

Ոստիկանության ղեկավարությունը համապատասխան որոշումը կայացրել է, քանի որ մեկ շաբաթվա ընթացքում լրագրողների վրա երկու հարձակում է իրականացվել: Le Figaro-ի տվյալներով՝ միջադեպերի հետաքննությամբ զբաղվում է փարիզյան ոստիկանության քրեական բաժինը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ զինված տղամարդը երկուշաբթի առավոտյան կրակ է բացել Liberation պարբերականի խմբագրությունում: Պարբերականի աշխատակիցներից մեկը վիրավորվել է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Անհայտ անձը կրակ է բացել, վիրավորել լուսանկարչին ու փախուստի դիմել:

Նմանատիպ միջադեպ նախորդ ուրբաթ տեղի էր ունեցել նաեւ BFMTV հեռուստաալիքի խմբագրությունում: