Վրաստանի մշակույթի ու հուշարձանների պահպանության նախարարությունը որոշում չի կյացրել վերականգնել Գորիում Ստալինի հուշարձանը, այս հարցերը գերատեսչության լիազորությունների մեջ չեն մտնում, «Նովոստի-Գրուզիային» հաղորդել է նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Այսօր վրացական որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ հուշարձանը կվերականգնվի դեկտեմբերի 21-ին՝ Ստալինի ծննդյան օրը: Սակայն գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում եւ նման որոշում չի կայացվել:

Այն մասին, որ Վրաստանի կառավարությունը թույլ չի տա Գորիում Ստալինի հուշարձանի վերականգնումը, դեռեւս սեպտեմբերին հայտարարել էր ինքը երկրի ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլին, որը ներկայումս զբաղեցնում է երկրի վարչապետի պաշտոնը: