Մոսկվայում դաժան հանցագործություն է կատարվել: Դեկտեմբերի 3-ի երեկոյան հրազենային վերքերով չորս տղամարդու դի է հայտնաբերվել Մոսկվայի հյուսիս-արեւելյան  «Լոսինոօստրովսկայա» կայարանի երկաթգծերի մոտ գտնվող վագոն-տնակում: Նրանց ինքնությունը ճշտվում է:

Չորս զոհվածները բեռնատար տերմինալի աշխատակիցներ են եղել` 25-40 տարեկան: Պարզվել է, որ ամեն ինչ կատարվել է կերուխումի ժամանակ, որի ընթացքում ոգելից խմիչք են օգտագործել: Ընդ որում, հանդիպման մասնակիցները հինգն են եղել: Հայտնի է, որ այդ օրը նրանք աշխատավարձ են ստացած եղել, հայտնում է  «Առաջին ալիքը»:

ՆՏՎ-ն հաղորդում է, որ ոստիկանները պարզել են չորս մարդու սպանության կասկածյալի ինքնությունը: Հետախուզում է հայտարարվել 30-ամյա Սերգեյ Պավլովի նկատմամբ`  հասակը 170 սմ, նիհար կազմվածքով, կարճ մազերով, ձեռքերի մատներին մատանու տեսքով դաջվածք,  ունեցել է մի քանի ոսկե ատամ: Ենթադրյալ հանցագործը, ինչպես եւ զոհերը, երկաթուղային տերմինալի աշխատակիցներ են եղել: