News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի գլխավոր դատախազության կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության նախկին պետ Կորյուն Փիլոյանը դեռ շարունակում է հանգստանալ, աշխատանքի առաջարկներ չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կորյուն Փիլոյանը:

Նա նշեց, որ շատ գոհ է իր հանգստից, այնքան, որ մտածում է, թե ինչու է այսքան ուշացրել եւ այդքան երկար աշխատել: Կորյուն Փիլոյանն ասաց, որ աշխատանք չի փնտրում, իրեն եւս որեւէ առաջարկությունով չեն դիմել: Ինչ վերաբերում է Միասնական քննչական մարմնում աշխատանքի անցնելու հավանականությանը, Կորյուն Փիլոյանն ասաց, որ այդ թեմայով իր հետ զրույցներ չեն եղել, ինքն էլ իր նախաձեռնությամբ չի զրուցել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Այս պահին նա դժվարացավ ասել՝ առաջարկի դեպքում կգնա այնտեղ աշխատելու, թե ոչ, բայց հավելեց, որ «շատ չեմ տխրի, եթե առաջարկ չլինի»: Հարցին, թե գործազուրկի կարգավիճակն ձեզ այդքան դուր է եկել, Կորյուն Փիլոյանն այսպես պատասխանեց. «Զբաղվում եմ, իմ զբաղվածությունը ունեմ, մեղուները արդեն դրել եմ հանգստանալու, հիմա կովերով եմ զբաղվում: 10 հատ կով ունեմ, վա՞տ է, սա բիզնես չեմ կարող ասել, փոքրիկ տուն ունեմ, որի բակում էլ 10 կով ունեմ, այնտեղ ինձ համար իմ կովերի հետ զբաղվում եմ: Ես չեմ կարողանում կթել, բայց ընտանիքում կան մարդիկ, ովքեր կարողանում են, ամեն ինչ էլ անում եմ, պետք է լինում, կերակրում եմ, խնամում եմ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Գեւորգ Կոստանյանի՝ Գլխավոր դատախազ նշանակվելուց հետո Հայաստանի գլխավոր դատախազությունում  կադրային փոփոխություններ են տեղի ունենում: ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Inga Martinyan:

Տպել
Ամենաշատ