News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է Ղրիմի թաթարների եւ Ղրիմի այլ ժողովուրդների ռեաբիլիտացիայի մասին հրամանագիր ստորագրել: Այս մասին նա ասել է այսօր՝ ապրիլի 17-ին, «ուղիղ կապի» ժամանակ:

«Մենք հիմա զբաղվում ենք հրամանագրի նախապատրաստմամբ, որը վերաբերում է ղրիմթաթարական ժողովրդի ռեաբիլիտացիային»,-ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ խոսքը նաեւ Ղրիմի այլ ազգությունների մասին է, որոնք տուժել են ստալինյան ռեպրեսիաներից: Դրանք եւ հայերն են, եւ գերմանացիները, եւ հույները, թվարկել է Պուտինը:

«Մենք պետք է հիշենք բոլոր այդ ժողովուրդների ներկայացուցիչների մասին»,-ամփոփել է ՌԴ նախագահը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Մենք պետք է անենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի ՌԴ կազմում ընդգրկվելը կապված լինի ղրիմթաթարական ժողովրդի օրինական իրավունքների եւ շահերի վերականգնման ու ռեաբիլիտացիայի հետ»,-ասել է Պուտինը:

Նա հիշեցրել է, որ 1783 թվականին Ղրիմը Ռուսաստանին միացնելիս Եվատերինա Երկրորդը հրամանագիր է ստորագրել, որի էությունն այն էր, որ Ղրիմի թաթարները Ռուսաստանում պետք է ընկալվեն որպես սեփական քաղաքացիներ, պետք է հարգվեն նրանց իրավունքներն ու կրոնը:

«Դա շատ իմաստուն ու ճիշտ քաղաքականություն էր: Հենց այդպիսի քաղաքականություն էլ մենք վարելու ենք այսօր»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ