News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության(ՌԼԴԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ներողություն է խնդրել «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության լրագրողուհուց: «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ուղիղ եթերում քաղաքական գործիչը հայտարարել է, որ աղջկա հետ իրեն մի փոքր կոպիտ է պահել:

ՌԼԴԿ առաջնորդը նաեւ նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է աղջկան նյութական օգնություն ցուցաբերել: Իր հերթին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Կրասնոյարսկի մարզից ՌԼԴԿ անդամ Եվգենի Մալչիկովը կուսակցության առաջնորդին նամակի ուղեկցությամբ փոստով իր վկայականն է ուղարկել, որտեղ լրագրողի հետ դեպքն անվանել է խայտառակություն:

Ինչպես նախկինում հաղորդում էր NEWS.am-ը, ապրիլի 18-ին Ժիրինովսկին մամուլի ասուլիսի ընթացքում վիրավորել էր «Ռուսաստանն այսօր»-ի լրագրողուհուն:  Լրագրողուհու հարցին պատասխանելու փոխարեն նա սկսել էր վիրավորանքներ հնչեցնել վերջինիս հասցեին, իսկ հետո վիրավորել թղթակցուհու գործընկերներին, որոնք փորձել էին պաշտպանել նրան: Ապրիլի 19-ի գիշերը լրագրողուհին տեղափոխվել էր հիվանդանոց: «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է լրագրողուհուն վիրավորելու համար Վլադիմիր Ժիրինովսկիին դատի տալու մտադրության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ