News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, բայց երկրի, պետականության կառույց է եւ ֆինանսավորվում է միայն կառավարության կողմից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ռազմահայրենասիրական կրթության ծրագրի համատեղ իրականացման վերաբերյալ ՊՆ-ի, ԿԳՆ-ի ու ԵԿՄ-ի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամանակ ասաց ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:

«Երկրապահը չի կարող բացի Հայաստանի Հանրապետությունից այլ բանի ծառայել կամ ինչ-որ դրսի ուժերի, կամ ինչ-որ դրսի ֆինանսավորմամբ: Մեզ օգնում են կամ Պաշտպանության նախարարը, կամ Կրթության ու գիտության նախարարը, մենք գիտենք՝ ում ենք դիմում եւ ում միջոցով ենք ֆինանսավորվում: Դրա համար էլ ես ուզում եմ, որ մեր երիտասարդությունն իմանա, որ իրենց հետեւը կանգնած է մեր պետությունը, կառավարությունը, Պաշտպանության ու Կրթության եւ գիտության  նախարարները, մեր կռված տղաները, որոնք շատ-շատ մեծ փորձ ունեն իրենց ապրած ու ցույց տված կյանքով»,- ասաց գեներալ-լեյտենանտը:

Մանվել Գրիգորյանն ընդգծեց ծրագրի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբների ստեղծման կարեւորությունը՝ նշելով, որ ԵԿՄ պատանի երկրապահների կառույցներն արդեն կայացած կարելի է համարել։

«Ես մեծ հպարտություն եմ ապրում, երբ մեր պատանիներն ու աղջկերքը` հավասարաչափ ու հավասարազոր, ավելի նվիրյալ են, քան շատ-շատ մարդիկ: Եվ ուզում եմ այնքան ջղեր ու էներգիա ունենան մեր կառույցները եւ էդ հայրենասիրությունն օգտագործեն ի նպաստ մեր երկրի, մեր պետության, մեր անկախության ծրագրերի: Սա թույլ է տալիս մեզ, որ ճիշտ կարողանանք դաստիարակել դպրոցում, դպրոցից դուրս, ամեն տեղ: Մեր երեխան ոչ թե պիտի եւ այլ, եւ այլ մտքերով լինի, այլ ոնց էր ասում մեծն սպարապետը, մեր երեխան պետք ա դպրոցից իմանա՝ ինքը ով է, որտեղից է գալիս, եւ ուր է գնում: Դա նշանակում ա ինքնակայացում, մեր պետականության հիմքերի ամրացում, որը որ կայացել ա»,- ասաց Մանվել Գրիգորյանը:

Գեներալ-լեյտենանտը նաեւ շնորհակալություն հայտնեց ՊՆ-ին՝ սահմանների պաշտպանությունը բարձր մակարդակով իրականացնելու  համար:

«Պաշտպանության նախարարության մեծագույն անելիքը մեր երկրի սահմանների պաշտպանությունն է, որը պատվով ա կատարում ու կարողացան էն ձևի էս վերջին դրսևորումը, ոնց որ ասած, պարոն նախարար, արժանի էր մեզ: Ես հպարտություն եմ ապրում, որ էսօրվա զինվորը մեզ ճիշտ փոխարինում է,կարողանում ա պահպանել էն, ինչ, կա, պակաս չի, մի զատ էլ էվել»,-ասաց Մանվել Գրիգորյանը:

Տպել
Ամենաշատ