Եվրամիությունն իր նոր պատժամիջոցների ցուցակում Ուկրաինայից եւ Ռուսաստանից եւս 24 ֆիզանձ է ընդգրվել: Այդ մասին ասվում է Եվրոպական խորհրդի կայքում հրապարակված փաստաթղթում:
Նշվում է, որ պատժամիջոցների ցուցակում են հայտնվել «Ռոստեխ» կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, Վլադիմիր Ժիրինովսկին, պետդումայի պատգամավորներ Վլադիմիր Վասիլիեւը, Իվան Մենիկովը, Օլեգ Լեբեդեւը, Նիկոլայ Լեւիչեւը, Սվետլանա Ժուրովան եւ ինքնահռչակված Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն:
Ցուցակում են հայտնվել նաեւ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարության այլ ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Վլադիմիր Կոնոնովը, Միրոսլավ Ռուդենկոն, Գենադի Ցիպլակովը, Անդրեյ Պինչուկը, Անդրեյ Ռոդկինը, Ալեքսանդր Կարամանը, Գեորգի Մուրադովը, Միխայիլ Շերեմետը:
Այսպիսով, ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակը ընդլայնվել է մինչեւ 119 մարդ: Պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն ԵՄ-ի պաշտոնական ամսագրում հրապարակման պահից, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը իր «սեւ ցուցակում» եւս 20 ֆիզանձ կներառվի:





























