Մոսկվայում իրավապահ մարմինները փնտրում են 4 մարդու դանակահարելով սպանած տղամարդուն: Զոհերի մարմիններն, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, հայտնաբերվել են Նագատինյան փողոցի շենքերից մեկի բնակարանում, հաղորդում է «Արտակարգ կանչ»-ը:

Քրեագետ փորձագետները զոհերի մարմինների վրա վերքեր են հայտնաբերել, որոնք ենթադրաբար դանակով են հասցվել: Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը:

Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը «ՌԻԱ նովոստիին» հայտնել է, որ ենթադրաբար, բոլոր սպանվածները մեկ ընտանիքի անդամներ են: Նրացից երեքի ինքնությունը պարզվել է: