Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի դեմ մահափորձի մեջ մեղադրվող ռուաստանցի Ախլաս Ախլաքի մահապատժի իրականացումը հնարավոր է եղել հետաձգել:
«Այս պահին մենք կարողացանք հետաձգել մահապատժի իրականացումը որոշ ժամանակով, սակայն չենք կարող ասել, թե որքան ժամանակով: Նա (Ախլաս Ախլաքը) այսօր մահապատժի չի ենթարկվի, նա ողջ է»,-ասել է Պակիստանում ՌԴ դեսպանատան փոխհյուպատոս Դամիր Գալիուլինը:
Գալիուլինը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ դիվանագետները փորձում են համոզել Պակիստանի իշխանություններին մեղմացնել Ախլաքի պատիժը:
Ավելի վաղ ՌԴ դեսպանատան աշխատակից Վադիմ Զայցեւը հայտնել է, որ Ախլաքի մահապատիժը կարող է իրագործվել այսօր՝ դեկտեմբերի 21-ին: Ախլաքի հայրն իր հերթին հայտնել էր, որ իրեն կանչել են, որ հրաժեշտ տա որդունԼ
Մուշարաֆի դեմ մահափորձի մեջ մեղադրվող ռուսաստանցուն կարող է մահապատժի ենթարկեն