Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել: Օրվա երկրորդ կեսին՝ խորհրդարանի հատուկ նիստում, վարչապետ է ընտրվելու: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության եւ Կոմեյտո կուսակցության իշխող դաշինքը  խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների արդյունքներով ստացել է 326 պատգամավորական տեղ՝ 475-ից: Այսպիսով, վարչապետ Սինձո Աբեն պետք է պահպանի իր պաշտոնը եւ կառավարություն ձեւավորելու իրավունք ստանա:

Ընտրություններում հաղթելուց հետո վարչապետը հայտարարել է, որ մտադիր է  անփոփոխ թողնել կառավարության ներկայիս կազմը: Միակ փոփոխությունը կարող է լինել աշտպանության նախարարինը. սպասվում է, որ Ակինորի Էտոյի փոխարեն կնշանակվի Գեն Նակատանին:

Երեկոյան արդեն կառավարության անդամները եւ վարչապետը կհաստատվեն Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունները Ճապոնիայում տեղի են ունեցել դեկտեմբերի 14-ին: Աբեն  պալատը լուծարելու որոշումը կայացրել էր իր տնտեսական եւ ֆինանսական քաղաքականությունը վարելու համար ընտրողների վստահությունը ձեռք բերելու նպատակով: