Կիեւը դեկտեմբերի 27-ից դադարեցնում է Ղրիմի հետ երկաթուղային հաղորդակցությունը: Այդ մասին ասվում է Ուկրաինայի երկաթուղային տրանսպորտի պետական վարչության (Ուկրզալիզնիցա) կայքում:

«Անվտանգության նկատառումներով «Ուկրզալիզնիցա»-ն սահմանափակում է Ղրիմի ուղղություններով «Նովոալեքսեեւկա» եւ «Խերսոն» կայարանների ուղղությամբ շարժվող գնացքների շարժը: Գնացքները, սկսած դեկտեմբերի 27-ից, կհասնեն մինչեւ նշված կայարաններ»,- նշված է հաղորդագրության մեջ, հայտնում է Gazeta-ն:

Նաեւ նշվում է, որ դեկտեմբերի 26-ից սահմանվում են «երկաթուղային տրանսպորտով Ուկրաինայի ցամաքային հատվածի եւ Ղրիմի միջեւ ցանկացած բեռների տեղափոխման արգելքի մասին որոշումներ»: