Վատիկանի իշխանությունները Սուրբ Պետրոսի հրապարակում մերկացած Femen-ի ակտիվիստուհուն կալանավորել եւ մեղադրել են կրոնը վարկաբեկելու, հասարակական վայրում անպարկեշտ վարքի եւ գողության մեջ:

Վատիկանի ներկայացուցիչ հայր Ֆեդերիկի Լոմբարդին հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքացի Յանա Ժդանովան գտնվում է կալանքի տակ եւ սպասում դատին: Նրա խոսքով՝ ակտիվիստուհու գործողությունները «վիրավորել են շատ մարդկանց կրոնական զգացմունքները», հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Դեկտեմբերի 25-ին Հռոմի Պապ Ֆրանցիոսկոսի սուրբծննդյան ուղերձից հետո Սուրբ Պետրոսի հրապարակում կիսամերկ Ժդանովան ճեղքել է արգելափակոցները եւ ձեռքը վերցրել մանուկ Հիսուսի պատկերը: Ակտիվիստուհու կրծքին գրված է եղել. «Աստված կին է»: Նա իր գլխավերեւում բարձրացրել է մանուկ Քրիստոսի պատկերը եւ սկսել է կարգախոսներ հնչեցնել: Այդ պահին Վատիկանի անվտանգության աշխատակիցները ձերբակալել են Ժդանովային եւ հանցնել ոստիկանության աշխատակիցներին: