Երեկ՝ հունվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:30-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում երկաթե ծածկի վրա ընկած քաղաքացի կա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ այդ քաղաքացին նշված հիվանդանոցում 2 ամիս բուժվող, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գարիկ Նավասարդյանն է:
Նավասարդյանը 2 ամիս առաջ աջ ոտքի կոտրվածքով բուժում է սկսել ստանալ նշված բժշկական կենտրոնում եւ երեկ հիվանդանոց մեկնած ոստիկանությանը հայտնել է հետեւյալը. «Բժիշկները միջանցքում արգելում են ծխել, ես էլ 4-րդ հարկի պատուհանը բացեցի ու մահճակալս մոտեցրեցի պատուհանին ու պատուհանը բաց՝ սկսեցի ծխել: Հետո փորձեցի պատուհանը փակել, բայց չգիտեմ ի՞նչ եղավ, ընկա ցած: Լավ էր՝ տակը «նավես» կար, «նավես»-ը պահեց»:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում



























