Մարդկության դեմ հանցագործությունները ռասայական ոչնչացման ամենաարատավոր  ձեւն են: Այս մասին Ստրասբուրգում ՄԻԵԴ-ի նիստի ընթացքում հայտարարել է Շվեյցարիայի կառավարության ներկայացուցիչ Ֆրանկ Շտուրմանը:

Ըստ նրա՝ «միջազգային մակարդակով սուտը» չի կարող միայն իրավաբանական հարցերով սահմանափակվել, հայտնում է Արդարության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան: Միաժամանակ, ըստ նրա, հայցվորը ոչ մի գիտական կամ իրավաբանական ավանդ չունի այս հարցում, ավելին, հայցվորը նշում է, որ երբեք չի փոշմանի:

Շվեյցարիայի ներկայացուցիչն ընդգծել է, որ այս օրենքը պայքարում է մարդկության դեմ հանցագործությունների եւ ցեղասպանությունների դեմ:

«Փերինչեքը մեղադրել է հայերին պատմությունը կեղծելու մեջ, հայտարարելով, որ հայերն սպանել են թուրքերին»,- ասել է Շտուրմանը:

Շվեյցարիայի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ գիտական փաստեր ներկայացնելու փոխարեն,  «միջազգային մակարդակի սուտն» ուղղված է Թուրքիայում իրավապաշտպանական կազմակերպությունների դեմ:

Լուսանկարները՝ EAFJD-ի թվիթերից