Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը կշարունակի պաշտոնավարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ որպես Հայաստանի դատավոր: Այս մասին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ մինչեւ կանցկացվի ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների մրցույթը, նա կշարունակի մնալ ՀՀ դատավոր: ՄԻԵԴ հայաստանյան դատավորի պաշտոնը երկար ժամանակ չի կարող թափուր մնալ եւ քանի որ մրցույթի արդյունքները չեղյալ համարվեցին, ուստի՝ Ալվինա Գյուլումյանը ժամանակավորապես կշարունակի պաշտոնավարել:
Նշենք, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ից առաջադրված թեկնածուներն էին՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյան, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյան եւ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյան։ Սերժ Սարգսյանը չեղյալ է ճանաչել հայաստանյան մրցույթի արդյունքները: Այժմ հայտարարվել է նոր մրցույթ:





























