Քիչ առաջ ոստիկանությունը ձերբակալել է Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Սիփանիկ համայնքի ղեկավարին: NEWS.am-ի տեղեկություններով, քիչ առաջ գյուղապետարան են այցելել ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները եւ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում: Նրանք դեռեւս գյուղապետարանում են:

Ըստ նախնական տեղեկությունների, գյուղապետին բռնելու պատճառը եղել է կաշառք վերցնելը: Սակայն դեռ պաշտոնապես տեղեկություններ չկան: