Շինարարական աշխատանքներ իրականացնելիս 7-րդ հարկից ընկած երիտասարդի վիճակը կայուն ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԵՊԲՀ-ի լրատվական ծառայությունից:

Մեզ փոխանցեցին, որ վնասված է տղամարդու ողնաշարը, կողոսկրերը, թոքերը, նա գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո, միացված է արհեստական շնչառության ապարատին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 8-ին, ժամը 15.57-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 22 շենքի 7-րդ հարկի բարձրությունից ընկել է ցած. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը քաղաքացին (Վ.Ղ.-ն, 24-25տ.) տեղի ուժերով իջեցվել է: Վերջինս տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա: