News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը չպետք է հավասարության նշան դնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, Երեւանում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ Բաքվում Եվրոպական խաղերի կազմակերպմամբ Ադրբեջանը մեծ նվեր մատուցեց Հայաստանին, քանի որ դրա շնորհիվ հայ ադրբեջանական սահմանին եւ ԼՂ-ի հետ շփման գծում իրավիճակը մնաց հանգիստ:

Նվերն այն է, որ միջազգային հանրությունը վերջնականապես համոզվեց, թե ով է բախումներ նախաձեռնում, լարվածություն ստեղծում, ում ցանկության դեպքում կարող են զոհվել երիտասարդներ կամ պահպանվել հրադադարի ռեժիմը:

«Սա շատ կարեւոր է եւ այստեղ ես դիմում եմ պարոն Տուսկին եւ բոլոր եվրոպական կառույցներին, որպեսզի նրանք հրաժարվեն համահարթեցման քաղաքականությունից: Դա անպատժելիության եի ինքնավստահության մթնոլորտ է ծնում: Իսկ այդ դեպքում մարդու ոտքերը կտրվում են գետնից, եւ նա կորցնում է իրականության հետ կապը:

Հիմա բաց ու մեծամիտ հայտարարության մասին, որն իրեն թույլ է տվել Ադրբեջանի նախագահը: Մենք սովորել ենք, որ նման լկտի հայտարարությունները հասնում են անհեթեթության: Անհեթեթ չէ՞, երբ մարդը, որը նախագահ է դարձել ժառանգաբար, մեղադրում է մյուսին նրանում, որ վերջինս նախագահ է դարձել այլոց օգնությամբ: Անհեթեթ չէ՞, երբ մարդը, որն առավոտից երեկո այլատյացություն է քարոզում, մեղադրում է Եվրոպային եւ այլոց այլատյացության եւ իլսամատյացության մեջ: Անհեթեթ չի՞ հնչում, երբ մարդը, որը հայերին համարում է աշխարհի ամենավատ մարդիկ, մեղադրումէ  Եվրոպային եւ Հայաստանին ռասիզմի մեջ: Անհեթեթ չի՞ հնչում, երբ ունենալով առավել վատ հարաբերություններ շատ մահմեդական երկրների հետ, քան Հայաստանն ու Եվրոպան, մեղադրում է նրանց իսլամատյացության մեջ:

Վստահ եմ, որ թեեւ Եվրոպայում շատերի գլուխն է պտտեցնում նավթի ու գազի հոտը, մենք, միեւնույն է, կկանգնենք ճշմարիտ ուղու վրա: Հակառակ դեպքում, բոլորը կսկսեն ներել ոչ միայն Ադրբեջանի նախագահի խոսքերը, այլեւ գործողությունները: Ստիպված եմ արտահայտվել մեր հայտնի հայրենակից Վիլյամ Սարոյանի խոսքով. «Մարդիկ, ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»«- հայտարարել է ՀՀ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ