News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հինգ տարվա ազատազարկման ենթարկված դերասան Վարդան Պետրոսյանը հետագա պատիժը` մոտ երեք տարի, կրելու բաց ռեժիմով՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Դերասանն այս ընթացքում դերասանական-պրոդյուսերական գործունեությամբ է զբաղվելու Երեւանյան թատրոններից մեկում, որտեղից արդեն հրավեր է ստացել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2–ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց դերասան Վարդան Պետրոսյանի պատիժը բաց ռեժիմով կրելու մասին: Նույն օրը երեկոյան դերասանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է ժամանակավոր կացարան, որտեղ ՀՀ քրեակատարողական վարչության հանձնաժողովի որոշմամբ նա հետագա պատիժը բաց ռեժիմով կկրի: Իսկ պատիժը բաց ռեժիմով կրել հնարավոր է միայն այն պարագայում, երբ Պետրոսյանի հետ կնքվի աշխատանքային պայմանագիր:

Նշենք, որ բաց տիպի ՔԿՀ կալանավորները աշխատանք ունենալու դեպքում առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 20.00-ն դուրս են գալիս քրեակատարողական հիմնարկից եւ երեկոյան սահմանված ժամին վերադառնում ՔՀԿ` գիշերելու։

Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ