Ռուսաստանը կարող է հայտնվել միջազգային մեկուսացման մեջ, եթե շարունակի աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշուա Էրնեստը ;
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանը չմիանա ԱՄՆ կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիային, որը հակաահաբեկչական գործողություն է իրականացնում Իրաքում ու Սիրիայում ու աջակցիԱսադին, նա ասաց, որ «դա նրանց էլ ավելի կմեկուսացնի միջազգային համայնքից»։ «Նրանք այդ դեպքում կկատարեն խնդիրներ, որոնք հակասում են այն 60 երկրների առջեւ դրված խնդիրներին, որոնք ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի շրջանակում պայքարում են «Իսլամական պետության»դեմ »,-հավաստիացնում է նա, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Միեւնույն ժամանակ, Էրնեստի խոսքով, «Ռուսաստանի ու Սիրիայի շահերը հակասության մեջ չեն մնացյալ աշխարհի շահերի հետ »։ «Ռուսաստանը շահագրգռված է այդ հակաահաբեկչական կոալիցիայի հաջողության մեջ։ Ռուսաստանն, իհարկե, կցանկանար տեսնել ԻՊ ոչնչացմանն ուղղված ռազմավարության հաջող իրականացումը»։





























