Ահաբեկչուհին, որը Փարիզի Սեն Դենի արվարձանում ոստիկանների հատուկ գործողության ժամանակ պայթեցրել էր իրեն, նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Ադաուդի զարմուհին է: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ֆրանսիական TF1 հեռուստաալիքին:
Սեն Դենիում բնակարանի շուրջկալը, որտեղ կարող էր գտնվել Աբաուդը, սկսվել է նոյեմբերի 18-ի առավոտյան 4-ից հետո: Գրոհի ընթացքում բնակարանում գտնվող կինը գործի էր դրել մահապարտի գոտին, ինչին հզոր պայթյուն էր հետեւել:
Հատուկ գործողության արդյունքում ձերբակալել են բնակարանում գտնվող 3 կասկածյալի, կին-մահապարտն ու եւս մեկ հանցագործ սպանվել են, 5 ոստիկան վիրավոր է: Ահաբեկիչների անձը պարզվում է:
Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ, խոսքը 1989 թվականին ծնված Ասնա անունով կնոջ մասին է:





























