Այսօր՝ ապրիլի 4-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների ու ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի ուղեկցությամբ այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ:
Խորհրդարանականները հանդիպել են ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում մարտական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























