News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով զոհված զինծառայողներից 3-ի լուսանկարները:

Զորամասի ԻՍՎ հրամանատար, կապիտան, 28-ամյա Հովսեփ Գեղամի Կիրակոսյանը Զինված ուժերում ծառայում է 2006թ.-ից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տանը, հուղարկավորությունը վաղը ժամը 14:00-ին:

Զորամասի ՆԱՎ առբերման դասակի վարորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Նոդարիկ Արտաշի Մարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ին Լոռու մարզի Գուգարք գյուղում, իսկ հուղարկավորությունը վաղը 13:00-ին:

Հետախույզ - գնդացրորդ, պայմանագրային զինծառայող, 27-ամյա Սասուն Ֆահրադի Մկրտչյանը ծառայում է 2011թ.-ից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:30-ին Երեւանի Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 14:00-ին:

4 վ հրամանատար կապիտան Ուրֆանյան Արմենակ Մերսի (ծնվ. 1990 թ., 2007թ.-ից ՀՀ ԶՈւ-ում, Նորքի ԶԿ, հասցե՝ ք. Երևան, Նորքի 2-րդ զ-ծ , Մոլդովական փ. 48/16 բն, 37)

4 վ 2 դ 5 ջ գնդացրող շարքային Սլոյան Քյարամ Քալայի (ծնվ. 1996 թ. 2014/1 զորակոչ, Աշտարակի ԶԿ, հասցե՝ Արագածոտնի մարզ, գ Արտաշավան)

15 վ 1դ 1ջ հրամանատար սերժանտ Փարամազյան Յուրի Անատոլիի (2014/1 զորակոչ, ԼՂՀ Մարտունու ԶԿ, հասցե՝ ք Մարտունի)

Զորամասի ԶՏ ծառայության պետ մայոր Մայիլյան Հովսեփ Ռաֆայելի (ծնվ. 1978 թ., 1998 թ.-ից ԶՈւ-ում, Հադրութի ԶԿ, հասցե՝ Հադրութի շրջան, գ. Տումի)

ՀՀՍ ծառայության պետ, մայոր Հայկ Վահանի Թորոսյանը 31 տարեկան էր, Զինված ուժերում ծառայում էր 2002թ.-ից:

Ավագ լեյտենանտ Մերուժան Արթուրի Ստեփանյանը 23 տարեկան էր, Զինված ուժերում էր 2009թ.-ից: Նշենք, որ Մերուժանը Գյումրիից էր:

Կրտսեր սերժանտ Ռուբեն Աշոտի Իսկանդարյանը 23 տարեկան էր, Երեւանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ