Լեռնային Ղարաբաղում կարգավորման ուղին անցնում է երկխոսության եւ փոխադարձ համաձայնության միջով: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Պետդումայի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Խաղաղության վերականգնման ուղին միշտ եւ ամենուր անցնում է երկխոսության, փոխադարձ համաձայնության միջով, եւ պետք է անընդհատ հասնել երկու կողմից այդ երկխոսությանը եւ փոխադարձ համաձայնությանը», - ընդգծել է խորհրդարանի ստորին պալատի ղեկավարը` պատասխանելով համապատասխան հարցին: 

Նառիշկինը նաեւ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ռուսաստանը  «այս բարդ եւ շատ ծանր հակամարտության ամբողջ ընթացքում լարված աշխատանք է տարել եւ շարունակում է տանել, նաեւ Մինսկի խմբում, փորձելով կարգավորել այս հակամարտությունը»:

«Պետք է ասել, որ Ռուսաստանը գուցե ավելի, քան այլ երկրներ, շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության վերականգնմամբ», - հավելել է Պետդումայի նախագահը: