News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները պիտի հասկանան իրենց պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտություն թույլ չտալու գործում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Կարծում եմ, որ եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի ղեկավարները պիտի հասկանան իրենց պատասխանատվությունը հակամարտության ցանկացած սրում, ռազմական գործողություններ թույլ չտալու գործում», - ասել է նա:

Նրա խոսքով, ներկայումս անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ցանկացած  գնդակոծություն, ուժային գործողություն եւ նստել բանակցությունների սեղանի առջեւ: Մատվիենկոն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի բոլոր գերատեսչությունների միջոցով իր ջանքերը հակամարտության հետագա աճ թույլ չտալու եւ խաղաղ բանակցությունները վերականգնելու նպատակով: 

Մատվիենկոն հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը միշտ  «գտնվել է ռուսաստանյան ղեկավարության ուշադրության կիզակետում».  «Եվ մենք, իհարկե, շատ անհանգստացած ենք այս հակամարտության լարվածության սրմամբ»:

Մասնավորապես, սենատորը հիշեցրել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը հանդես է եկել երկու կողմից ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման օգտին` թույլ չտալու այս հակամարտության հետագա զարգացումը: «Ռուսաստանը այս ամբողջ  ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռակողմ ձեւաչափի շրջանակում հանդես է եկել այն բանի օգտին, որ այս խնդիրը միայն խաղաղ քաղաքական լուծում ունենա: Այստեղ ուժային միջոց գոյություն չունի», - ամփոփել է սենատորը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանդր Արզումանյան.Երբ երկիրը վտանգի մեջ է՝ տարաձայնություններ լինել չեն կարող
Մենք գլուխ ենք խոնարհում զոհվածների հիշատակի առաջ...
Պետք է թիրախային սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դեմ. «Լուսավոր Հայաստանի» նամակը՝ ԵԱՀԿ-ին
Դիվանագիտական բոլոր ուղիներով միջազգային ճնշում կիրառել պաշտոնական Բաքվի նկատմամբ դադարեցնելու համար քաղաքացիական բնակչության նկատմամբ զենքի կիրառումն ու շփման գծում ռազմական գործողությունները…
Պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի իշխանությունները պետք է իրավական պատասխանատվության ենթարկվեն. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծապես կարեւորում է միջազգային հանրության արձագանքը եւ հակամարտության կողմերին ուղղված կոչերը...
Մարտական գործողությունների սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների. ՀՀ նախագահ
Հայաստանը շարունակելու է լիարժեքորեն կատարել ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները…
ՀՀ ԱԺ փոխխոսնակը Հայաստանի ընդդիմությանը շնորհակալություն է հայտնել համախմբման համար
Պետք է շնորհակալություն հայտնել ամբողջ հասարակությանը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում աննախադեպ համախմբվածության համար...
26-ամյա Արմենը միայնակ ոչնչացրել է 1 տանկ եւ թշնամու մոտ 10 զինվոր (ֆոտո)
«Վերջում մի քանի նռնակներ նետելով՝ չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին»,- գրել է ՊՆ խոսնակը...
Ամենաշատ