Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ներկա է գտնվել Հայրենիքի եւ հայրենյաց պաշտպան զինվորների համար մատուցված միասնական աղոթքին:

Աղոթքը կատարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ: