Այսօր՝ ապրիլի 4-ին ժամը 22:30-ի դրությամբ հակառակորդի կրած զինտեխնիկայի կորուստները հետևյալն են՝ 11 տանկ, 1 ՀՄՄ, 4 անօդաչու թռչող սարք և 2 ավտոտեխնիկա: Այս մասին քիչ առաջ հաղորդագրություն է տարածել ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ էլ ՊԲ-ն հաղորդել էր, որ ՊԲ բոլոր ուղղությունների ստորաբաժանումներն այսօր ոչ միայն հաջողությամբ իրենց դրսևորել են դիրքային մարտերում, այլև գրագետ ու նպատակասլաց գործողությունների շնորհիվ օրվա ընթացքում ոչնչացրել են թշնամական 5 տանկ, 3 հարվածային անօդաչու թռչող սարքեր, տարբեր տեսակի տեխնիկա և տասնյակների հասնող կենդանի ուժ:
Այսպիսով, ադրբեջանական խփված տանկերի ընդհանուր թիվը դարձել է 29, իսկ անօդաուների թիվը՝ 10: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ադրբեջանական կողմը կորցրել է 18 տանկ, երկու ուղղաթիռ, մեկ ինժեներական տեխնիկա, 3 հետեւակի մարտական մեքենա, 6 անօդաչու թռչող սարք, 1 ՄՄ-21 («Գրադ») կայան:





























