Իրանի ԱԳՆ-ի ղեկավար Ջավադ Զարիֆն իր հայ գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանին եւ Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին:
Զարիֆի խոսքով, անհրաժեշտ է դադարեցնել տեղի ունեցող բախումները եւ տարածաշրջանում հանգստություն հաստատել:
Նա նշել է, որ Իրանը կարող է կողմերին աջակցել` հարթելու հակասությունները` նրանց կողմից համապատասխան ցանկության առկայության դեպքում:
Նշվում է, որ Զարիֆն արդեն մեկնել է իրանական Ռամսար քաղաք, որտեղ ապրիլի 5–6-ին տեղի կունենա Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպում: