Ադրբեջանական կողմը քիչ առաջ սկսել է տեղ- տեղ կրակել, սակայն ոչ նախկին ինտենսիվությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Պաշտպանության բանակը ձեռնպահ է մնում հակաքայլերից եւ փորձում է հավատարիմ մնալ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը»,-ասաց Սենոր Հասրաթյանը՝ նշելով, որ հակառակորդը կրակում է հյուսիս- արեւելյան ուղղությամբ:

Նշենք, որ այսօր ժամը 12:00-ից դադարեցվել էր կրակը: