News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը շարունակում է հրապարակել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողների լուսանկարներ:

Շարքային Ռաֆիկ Հակոբյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2014թ.-ին: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 13:00-ին Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղում:

Շարքային Նարեկ Մկրտչյանը 20 տարեկան էր, Սյունիքի մարզի Որոտան գյուղից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 12:00-ին հարազատ գյուղում:

Շարքային Սարգիս Արմենակի Սահակյանը 21 տարեկան էր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Հրազդանի Կոճոռի եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ վաղը ժամը 13:00-ին:

Շարքային Արամ Աբրահամյանը 20 տարեկան էր, Արմավիրի մարզի Արտիմետ գյուղից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 12:00-ին:

Շարքային Արամայիս Միքայելյանը 20 տարեկան էր, Էջմիածին քաղաքից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին քաղաքի Շողակաթ եկեղեցում, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 14:00-ին:

Պայմանագրային զինծառայող Վարդան Սուրիկի Թադեւոսյանը 26 տարեկան էր, Զինված ուժերում ծառայում էր 2008թ.-ից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը վաղը 13:00-ին Շիրակի մարզ Գետափ գյուղում:

Ենթասպա Գագիկ Սուրիկի Մելքոնյանը 34 տարեկան էր, Զինված ուժերում ծառայում էր 2015թ.-ից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում:

Մայոր Հայկ Թորոյանը 31 տարեկան էր, Զինված ուժերում ծառայում էր 2002թ.-ից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Երեւանի Մալաթիա - Սեբաստիա թաղապետարանի մոտ գտնվող Սբ. Աստվածածին եկեղեցում, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 14:00-ին:

Շարքային Վիկտոր Ալեքսանդրի Յուզիխովիչ 19 տարեկան էր, Գյումրիից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա վաղը ժամը 18:00-ին քաղաքի Սուրբ Նշան եկեղեցում, իսկ հուղարկավորությունն ապրիլի 8-ին ժամը 14:00-ին:


Շարքային Գոռ Կարապետի Կիրակոսյանը 20 տարեկան էր, Արմավիրի մարզի Արեւիկ համայնքից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 7-ին ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ ապրիլի 8-ին ժամը 14:00-ին:

Ազատամարտիկ Սարգիս Լազրի Խալաֆյանը 49 տարեկան էր, Երեւանից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 7-ին ժամը 18:00-ին Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ հուղարկավորությունը ապրիլի 8-ին ժամը 13:00-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ