Ապրիլի 7-ին Բաքվում Ռուսաստանի եւ Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Սիրիայի վերջին իրադարձություններն ու ռուս-իրանական եւ միջազգային համագործակցության կարեւորագույն այլ հարցեր: Նախարարները Բաքու են մեկնելու՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ եռակողմ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Բաքվում նաեւ երկկողմ հանդիպում կանցկացվի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ՝ կապած Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների հետ: Թեման կքննարկվի նաեւ եռակողմ ձեւաչափով: «Վաղը մենք լավ հնարավորություն կունենանք կրկին վերադառնալու հրադադարի եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմաներին»,- ասել է Զարիֆը:

«Իրանի Իսլամական հանրապետությունը լիովին պատրաստ է միջնորդ հանդիսանալ ադրբեջանական եւ հայկական կառավարությունների միջեւ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն բանակցությունների ճանապարհով լուծելու համար»,- իրանցի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը:

Զարիֆի խոսքով, Բաքվում եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվեն նաեւ երեք երկրների առեւտրա-տնտեսական համագործակցության, այդ թվում՝ տրանսպորտային տարանցման հարցեր: