Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել են կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտման բազմաթիվ դեպքեր:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը բացի տարբեր տրամաչափի հրաձագային զինատեսակների եւ ականանետերի կիրառումից, ձեռնարկել է նաեւ հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացման փորձերը եւ վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր:

Լուսանկարներում հայ խաղաղ բնակչության դեմ հանցագործություններ կատարած ադրբեջանական հրոսակախմբի դիակներն են: