Եթե Ադրբեջանը կարող է զենք գնել, ապա կգնի այն Ռուսաստանից կամ ուրիշ մեկից։ Այս մասին ապրիլի 7-ին՝ Երեւանում ՌԴ վարչապետ Դմիտրի ՄԵդվեդեւի հետ հանդիպումից հետո, լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե քննարկվել է արդյոք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը, Աբրահամյանը պատասխանել է. «Եթե նրանք գնելու հնարավորություն ունեն, նրանք միեւնույնն է, կգնեն, եթե ոչ Ռուսաստանից, ապա Թուրքիայից կամ Իսրայելից»։