Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի առաջնագծի հյուսիսարեւելյան հատվածում, դեռեւս լրիվությամբ չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա շարքային զինծառայող Գեւորգ Աշոտի Մղդեսյանը:
ԼՂՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: