Ապրիլի 8-ի  լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների եւ 60 միլիմետրանոց ականանետերի (7 արկ) կիրառմամբ, խախտել է կրակի դադարեցման ռեժիմը:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից: