News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոնդոնյան Biscuiteer ընկերության հրուշակագործները թխել են սուրբծննդյան աղանդեր, որը լրատվամիջոցների գնահատականով աշխարհի ամենաբարդ քաղցրաբլիթային տնակն է ճանաչվել, հայտնում է Lenta–ը։ Այն պատրաստելու համար 500 ժամ աշխատանք է պահանջվել, որն իրականացվել են 15 ամիսների ընթացքում։

Խոհարարները օգտագործել են 240 ձու, 216 կգ ջնարակ ու 30 կգ շաքար։ Քաղցրաբլիթային տնակի բարձրությունը 180 սմ է։ Այն հինգ սենյակ ունի, որոնք Լյուդովիկոս 14-րդի ոճով են պատրաստված՝ ներքին հարդարանքի այնպիսի դետալներով, ինչպիսիք են բուխարին, հայելիներն ու ջահերը, պատերին փակցված նկարներ, մահճակալները։

Տնակի մտահղացմանը «բիսքվիթային ճարտարապետներին» ոգեշնչել է Ուոդդեսդոն ամրոցը՝Ռոտշիլդների առանձնատունը անգլիական Բաքինհեմշիր կոմսությունում։ Նշում են, որ «քաղցր կոնստրուկցիան» կարող է ծանոթ թվալ «Դաունդթոն աբբայություն» բրիատնական հեռուստասերիալի սիրահարներին, քանի որ սերիալի որոշ դրվագներում ցուցադրվել է Ռոտշիլդների առանձնատունը։

Biscuiteer -ի Instagram էջը հայտնում է, որ տնակը ցուցադրված է Ուոդդեսդոն ամրոցում ու այն հնարավոր է տեսնել մինչեւ 2017-ի մարտը։ Թե ինչ ճակատագիր է սպասվում  աղանդերին այդ ժամկետի լրացումից հետո, չեն հայտնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ