News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մարդկանց ավելի քան 50 տոկոսը հիշում է իրադարձություններ, որոնք երբեւէ տեղի չեն ունեցել, պարզել են Ուորիքի համալսարանի գիտնականները, գրում է Memory ամսագիրը։

Դոկտոր Քիմբերլի Ուեյդի իրականացրած հետազոտությանը մասնակցել է ավելի քան 400 մարդ։ Նրանց պատմել են հորինված պատմություններ, ասելով, իբրև դրանք իրականում տեղի են ունեցել նրանց կյանքում։ Պարզվել է, որ մասնակիցների 30 տոկոսն ունակ է հստակ «հիշել» այն, ինչ իրենց հետ իրականում տեղի չի ունեցել ու նույնիսկ որոշ մանրամասներ նկարագրել։ Եւս 23 տոկոսը հայտնել է, որ հորինված իրադարձությունները այս կամ այն չափով «հիշում է»։

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ նույնիսկ վերահսկվող փորձի ժամանակ շատ բարդ է որոշել, թե երբ է մարդը հիշում իր անցյալի իրական իրադարձությունները, իսկ երբ է մոլորվում, իսկ իրական կյանքում առավել եւս դժվար է դրանք տարբերելը։ Ընդ որում կեղծ հիշողություններն ազդում են մարդկանց դատողությունների ու կայացրած որոշումների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ