News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պարզվում է որ ինքդ քեզ հետ զրուցելը հիմարության նշան չէ, այլ հակառակը՝ կարող է մոտիվացիայի հրաշալի միջոց դառնալ։ Դա հաստատելու համար բրիտանացի մասնագետներն անցկացրել են փորձ, որին մասնակցել է 45 հազար մարդ, հայտնում է Informing–ը։

Բոլոր մասնակիցներին առաջարկել են օնլայն խաղ խաղալ։ Առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին առաջարկել են օգտագործել վիզուալիզացիայի, ինքդ քեզ հետ խոսելու ու հետեւողական պլանավորման մեթոդները։

Արդյունքում պարզվել է, որ այն մասնակիցները, որոնք իրենք իրենց հետ էին խոսում, ավելի արագ էին անցնում փորձությունը։ Մասնագետների խոսքով, երբ խոսում ես ինքդ քեզ հետ՝  ուղեղն ավելի արագ է գտնում խնդիրը լուծելու ուղիները։

Ընդ որում մարդը խնդրին ասես կողքից է նայում։ Ինչպես գիտեք, ուրիշներին խորհուրդ տալն ավելի հեշտ է, քան ինքդ քեզ։ Այսպիսով, գիտնականները հերքել են այն պատկերացումը, որ ինքդ քեզ հետ խոսելը հոգեկան շեղման նշան է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ