News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գիտնականները հայտնել են, որ այն կանայք, որոնք կյանքին լավատեսաբար են նայում, ավելի երկար են ապրում, քան հոռետես տրամադրված կանայք։ Հարվարդի գիտնականները պարզել են, որ լավատես կանայք ավելի հազվադեպ են մահանում քաղցկեղից, սրտի հիվանդություններից, ինսուլտից կամ թոքաբորբից, հայտնում է Informing–ը։

Մասնագետների կարծիքով ամեն ինչ բացատրվում է նրանց հոգեկան կայունությամբ։ Բացի դրանից լավատես կանայք առողջ կենսակերպ են վարում ու ճիշտ սնվում։ Ամենայն հավանականությամբ դա նույնպես արտահայտվում է նրանց կյանքի տեւողության վրա։

Նման եզրակացության հանգելու համար գիտնականները վերլուծել են   70 հազար  ամերիկացի տղամարդու ու կնոջ մասին տվյալներ։

Պարզվել է, որ լավատես կանայք քաղցկեղից միջինը 30 տոկոսով հազվադեպ են մահանում, քան դեպրեսիայից ու սթրեսից տառապող նրանց հասակակակիցները։

Նրանք նաեւ ավելի հազվադեպ, են հիվանդանում սրտի հիվանդություններով (38 տոկոսով), ինսուլտով (39 տոկոսով),  թոքերի հիվանդություններով (38 տոկոսով), կամ պարզապես ինֆեկցիաներով (52 տոկոսով)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ