News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Բաքի անվան ծերացման հետազոտությունների ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են, որ քաղցը դրական ազդեցություն է թողնում գլխուղեղի աշխատանքի վրա,  գրում է Informing.ru–ն։

Մասնագետների խոսքով, երբ մարդը քաղցած է, նյարդային համակարգի կենտրոնական մասում տեղի է ունենում այսպես կոչված «վերբեռնում»։

Համապատասխան եզրակացություններն արվել են ճանճերին հետեւելու արդյունքում։ Պարզվել է, որ երբ դրանք զրկված են սննդից, նեյրոնների ու մկանային բջիջների ամրակցման մասերում տեղի է ունենում սինոպտիկ ակտիվության նվազում։ Ճանճերի օրգանիզմում սկսվում է  նեյրոտրանսմիթերների ազատ արձակման գործընթաց։ Այդ գործընթացն էլ իր հերթին նպաստում է  ուղեղի «վերբեռնմանը»։

Գիտնականները վստահ են, որ նույնատեսակ գործընթացներ են տեղի ունենում նաեւ մարդկանց ուղեղում։ Դրա համար էլ նրանք դիտարկում են գլխուղեղի հիվանդությունները քաղցի օգնությամբ բուժելու հնարավորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ